YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչությանն ուղղված հարցերի պատասխաններ

1. Ինչո՞վ է զբաղվում վարչությունը:

Թափոնների տեսակավորման Վարչության կողմից սպասարկվում են Երևան քաղաքում տեղադրված տեսակավորման համար նախատեսված արկղերը։ Հավաքվում են պալստիկի, ապակու և ստվարաթղթի թափոնները և հանձնվում վերամշակող ընկերություններին։

1.jpg

2. Ի՞նչ տեսակի թափոնների տեսակավորման տարաներ կան Երևանում այս պահին:

Ինչպե՞ս և որտեղ գտնել դրանք:

Տեղադրված թափոնամանները երեք տեսակի են՝ նախատեսված թղթի, ապակու և պլաստիկ թափոնների համար: Թղթի և պլաստիկ թափոնների համար նախատեսված արկղերը, համապտասխանաբար, դեղին և կապույտ գույնի են, տարողությունը՝ 1100 լիտր, իսկ ապակու թափոնների համար նախատեսված արկղը մոխրագույն է, տարողությունը՝ 240 լիտր: Թափոնամաններ կան տեղադրված 140 հասցեում՝ որոնց մասին տեղեկատվություն կարող եք ստանալ․․:

Այս պահին Երևանում տեղակայված է 140 թափոնների առանձին տեսակավորման (պլաստիկ, թուղթ, ապակի) տարաներ, տեղանքի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ ծրագրի գլխավոր էջում yrvn.am կայքում կամ վարչության կայքում՝ greenyerevan.am:

2.jpg

3. Ինչպե՞ս է ընթանում տեսակավորված թափոնների հավաքման հեռացման գործընթացը։

Երևան քաղաքում թափոնների հավաքն իրականացվում է 4 Մերսեդես Բենց սպրինտեռ /Mercedes Benz Sprinter/ մակնիշի բեռնատարների միջոցով, որոնցով հավաքվում են ապակու և պլաստիկ թափոնները, և 4 Գազոն Նեքսթ /Gazon Next/ մակնիշի մեքենաների միջոցով, վերջիններս ծառայում են ստվարաթղթի հավաքման համար։ Թափոնամաններում վերամշակելի թափոններից բացի աղբ լինելու դեպքում, որը ցավոք հազվադեպ չէ, սպասարկող անձնակազմը տեղում առանձնացնում է աղբը, նետում սովորական աղբանների մեջ։

3.jpg

4. Ինչպե՞ս է տեղի ունենում տեսակավորված թափոնների վերամշակման գործընթացը:

Ի՞նչ է պատրաստվում և ինչպես է օգտագործվում վերամշակված նյութը։

Ստվարաթղթի և թղթի վերամշակումից ստանում են թղթի հումքով արտադրանք՝ արկղեր, տետրեր, տուփեր և այլն :

Պլաստիկ թափոնների վերամշակման արդյունքում ստեղծվում է պլաստիկ հումքի արտադրանք, օրինակ՝ ծաղկաման, կախիչ, ոռոգման կամ ջրահեռացման խողովակններ և պլաստիկե տարբեր այլ ապրանքներ՝ կախված տեսակավորված հումքի որակից և տեսակից :

Ապակե թափոնների վերամշակումից արտադրվում են ապակյա տարաներ:

4.jpg

5. Ի՞նչ կարելի է և չի կարելի դնել դեղին տարայի մեջ

Դեղին տարաները նախատեսված են միայն թղթի և ստվարաթղթի համար, չի կարելի տեղադրել կտրոնները և անձեռոցիկ։ Կտրոնների մեջ ցելյուլոզան քիչ է, ինչի պատճառով երկրորդական հումքի ստացման հավանականությունը բավականին ցածր է, և բացի այդ, դրանք պարունակում են Բիսֆենոլ-A նյութ, ինչն աղտոտում է թղթի մնացած մասը տոքսիններով: Այդ պատճառով կտրոնները չեն հանձնվում։

Ոչ բոլորը գիտեն, բայց սուրճի բաժակները վերամշակելի չեն: Շատերը շարունակում են այս տարան համարել էկոլոգիապես մաքուր՝ թվում է, թե այն թղթից է։

Բաժակից հեղուկի արտահոսքը կանխելու համար արտադրողները պատում են բաժակի՝ ներքին, իսկ երբեմն էլ արտաքին պատերը հատուկ պոլիպրոպիլենային թաղանթով:

Այդ պատճառով նման տարաները չեն կարող հանձնվել վերամշակման՝ ստվարաթուղթը նորից օգտագործելու համար, հետևաբար, թղթի թափոնների վերամշակման ընկերությունները բաժակներ չեն ընդունում:

5.jpg

6. Ի՞նչ կարելի է և չի կարելի դնել կապույտ տարայի մեջ

Կապույտ տարաները նախատեսված են միայն վերամշակվող պլաստիկե տարաների, պոլիէթիլենային տոպրակների համար, չի կարելի տեղադրել կենցաղային աղբը: Կարևոր է. փայլաթիթեղապատված պլաստիկը վերամշակման ենթակա չէ։

6.jpg

7. Ի՞նչ կարելի է և չի կարելի դնել սև տարայի մեջ

Սև տարաները նախատեսված են ապակու թափոնների համար, չի կարելի տեղադրել մեքենաների դիմապակինները, կողապակինները և հետին ապակին, հեռուստացույցի էկրաններ:

7.jpg

8. Հանրային միջոցառումների ժամանակ նկատել ենք նաև կարմիր տարաներ։ Ի՞նչի համար են նախատեսված և երբ կհայտնվեն քաղաքում։

Կարմիր թափոնամանները նախատեսված են այլումինե տարաների թափոնների համար, դրանք փուլային տարբերակով պլանավորվում է տեղադրել մայիս ամսից հետո։ Առաջին փուլը կմեկնարկի Կենտրոն վարչական շրջանից։

9. Ի՞նչու են սև գույնի տարաները բացակայում գրեթե բոլոր կետերից և չեն համալրվում։

Ենթադրվում է, որ դրանց բացակայությունը գողության հետևանք է, բոլոր դեպքերի հետ կապված ՀՈԱԿ-ը հաղորդումներ է ներկայացնում ոստիկանություն։ <<ԿՇՄՊ>> ՀՈԱԿ-ը նաև միջոցներ է ձեռնարկել տեսակավորման կետերը համալրելու ապակու համար նախատեսված այնպիսի տարաներով, որոնց գողության, ինչպես նաև դրանցում կուտակված թափոնների գողության հնարավորությունը կհասնի մինիմալի:

Տարաների տեղադրումը նախատեսված է մոտավորապես այս տարվա սեպտեմբերին

10. Կարելի՞ արդյոք ապակյա թափոնները դնել կապույտ տարայի մեջ, եթե սևը բացակայում է:

Այո կարելի է, քանի որ ներկայումս ամապկու և պլաստիկի թափոնների հավաքում-տեղափոխումը կատարվում է նույն մեքենայով:

11. Ինչպե՞ս ապակյա թափոնները դնել կապույտ տարայի մեջ: Առանձին տոպրակո՞վ, թե՞ այդպես անելու կարիք չկա:

Պարտադիր պայման չկա, սակայն ցանկալի է առանձին տոպրակով տեղադրել կապույտ թափոնամանի մեջ։ վերցնելը հեշտացնելու համար։

12. Բուսական ձեթի կամ յուղի պլաստիկ տարաները ունեն PET պիտակավորում և տեղեկացել ենք ձեր կողմից, որ դրանք կարող ենք հանձնել պլաստիկի համար նախատեսված՝ կապույտ տարայի մեջ։ Որոշ բնապահպան ակտիվիստներն ասում են, որ դա այդպես չէ։ Կպարզաբանե՞ք։ Հարցը կրկնվում է 6 ում

Անկախ այն հանգամանքից, թե որ տեսակի պլաստիկն է ներկայումս հնարավոր վերամշակել, մենք ընտրել ենք դրանք միմյանցից չառանձնացնելու և ընդհանուր պլաստիկ թափոնների տեսակավորումը խրախուսելու ճանապարհը՝ հուսալով, որ տեսակավորման մշակույթի ընդլայնումը և տեսակավորված թափոնների քանակի աճը կխթանի վերամշակողներին անդրադառնալ նաև պլաստիկ թափոնների այն տեսակին, որոնք այժմ ցավոք չեն վերամշակվում։

12.jpg

13. Բնապահպան ակտիվիստներն ասում են, որ թափոնները հանձնելուց առաջ ամեն ինչ պետք է լվանալ։ Սա ճի՞շտ է:

Այստեղ նույնպես պարտադիր պայման չկա, քանի որ վերամշակման ընթացքում թափոնն անցնում է հումքի լվացման փուլով, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ մինչ այդ փուլին հասնելը անցնում է բավականին ժամանակ, իսկ տնային պայմաններում ամենահասարակ պարզաջրման արդյունքում, հնարավոր է խուսափել հետագա տհաճ հոտից, միջատների կուտակումից և այլ բացասական երևույթներից, որոնք չեն նպաստում սանիտարահիգենիկ պայմաններին, ինչը կարևոր է պահպանել՝ առավել ևս ամռանը։

13.jpg

14. Կարող ենք արդյոք թղթային կտրոնները հանձնել դեղին տարայի մեջ։

Կտրոնների մեջ ցելյուլոզա քիչ է, ուստի դրանից երկրորդական հումքի ստացումը բավականին ցածր է, և բացի այդ դրանք պարունակում են Բիսֆենոլ-A, որն աղտոտում է թղթի մնացած մասը տոքսիններով:

Այդ պատճառով կտրոնները ենթակա չեն տեսակավորման։

14.jpg

15. Մեր բակում/թաղամասում համապատասխան տարաներ չկան, որպեսզի թափոնները տեսակավորված հանձնեմ։ Ինչ անել?

Անհրաժեշտ է կապվել <<ԿՇՄՊ>> ՀՈԱԿ-ի հետ՝ +374 11 51 47 44 հեռախոսահամարով կամ greenyerevan.am կայքի միջոցով, որը տվյալ վարչական շրջանի պատասխանատուի միջոցով կապ կստեղծի բնակչի հետ՝ ուղորդելով մոտակա տեսակավորման կետ, կամ ՝ հնարավորության դեպքում մեքենան կմոտենա նշված հասցեով: Բացի այդ, տվյալ հասցեն և նրան հարակից տարածքը կներառվի ստեղծված տվյալների բազայում՝ հետագայում թափոնամանների առկայության դեպքում նշված հասցեում տեսակավորման կետի տեղադրման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով։

Կարող եք նաև yrvn.am կայքում լրացնել հետադարձ կապի ձևը, որից տվյալները կենտրոնացված կերպով կփոխանցվեն Բաժին մշակման համար:

15.png

16. Ինչպե՞ս եք գնահատում ամանորյա տոնածառերի հավաքման և ուտիլիզացիայի կազմակերպված արշավը։ Քանի՞ ծառ ստացվեց հավաքել և ինչ ծավալի էր քաղաքացիների հետաքրքրությունը: Կարո՞ղ ենք ակնկալել, որ ակցիան կլինի ամենամյա:

Այս տարվա եղևնիների հավաքման և ուտիլիզացիայի կազմակերպած արշավը համարում ենք դրական, նախատեսում ենք կազմակերպել նաև հաջորդ տարիներին, նախապես իրազեկելով քաղաքացիներին եղևնիների հավաքման արշավի մասին։ Սակայն, լինելով շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ընկերություն, կհորդորենք զերծ մնալ բնական եղևնիների օգտագործումից։

16.jpg