YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

Երբ աղտոտումը ախտոտում է

Օդի կեղտոտումը իրենից ներկայացնում է կեղտոտող նյութերի բարդ և ամենատարած խառնուրդ, որը ներառում է կոշտ մասնիկներ, քիմիական նյութեր և կենսաբանական նյութեր։ Եվ այսօրվա դրությամբ գնալով ավելի մեծ ճանաչում է ստանում այն փաստը, որ օդի կեղտոտումը ունի համատարած և վնասակար ազդեցություն մարդու առողջությանը և համաշխարհային հանրության գլխավոր խնդիրներից մեկն է։ Մի շարք համաճարակաբանական և պաթոֆիզիոլոգիական տվյալներ հաստատում են օդի աղտոտվածության և մահացության և հիվանդացության միջև կապը՝ հիմնականում, բայց ոչ միայն, շնչառական և սրտանոթային հիվանդացության հետ։ Այս ազդեցությունները տեղի են ունենում ոչ միայն կոշտ մասնիկների և գազային օդի աղտոտիչների բարձր կոնցենտրացիաների սուր ազդեցությունից հետո, բայց նաև դրանց համեմատաբար ցածր կոնցենտրացիաների կարճատև ազդեցությունից հետո։ Բնակչության առավել խոցելի խմբերը, ինչպիսին են ծերերը, նորածինները, հղի կանայք, համընթաց հիվանդություններով մարդիկ, առավել նախատրամադրված են առողջությանը օդի վատ որակի վնասակար ազդեցությանը։

co2-gd773cf477_1920.jpg

Օդի անմիջապես աղտոտումը բնորոշող նյութերը մարդու համար այս կամ այն մակարդակի վտանգ են հանդիսանում։ Առողջության տեսանկյունից՝ օդի աղտոտման ամենակարևոր բաղադրիչներ են հանդիսանում պինդ և հեղուկ մասնիկները (PM - particulate matter) և գազային աղտոտիչները - օզոնը, ազոտի երկօքսիդը (NO2), ցնդող օրգանական միացությունները (ներառված բենզոլը), ածխածնի երկօքսիդը (CO2) և ծծմբի երկօքսիդը (SO2)։ Առաջնային աղտոտիչները, ինչպիսին են մրի մասնիկները և ազոտի և ծծմբի օքսիդները, անմիջապես օդ են արտանետվում օրգանական հանածո վառելիքն այրվելուց։ NO2-ի հիմնական աղբյուրներ են հանդիսանում տրանսպորտային միջոցների երթևեկությունը, էներգիայի արտադրությունը, արդյունաբերական աղբյուրներն և բնակելի տարածքների ջեռուցումը:. Երկրորդային աղտոտիչները մթնոլորտում գոյանում են այլ բաղադրիչներից։ Այդպիսին է օզոնը, որը գոյանում է ազոտի օքսիդներից և ցնդող օրգանական միացություններից՝ ֆոտոքիմիական ռեակցիաների արդյունքում։

Օդի աղտոտման բոլոր բաղադրիչները վնասակար են մարդու առողջության համար, բայց առավել լուրջ հետևանքները կապված են մթնոլորտային PM-ների հետ, որոնք պարունակում են և շնչառական ուղիներ են տեղափոխում թունավոր նյութերի լայն տեսականի։ PM-ները իրենց չափերով բաժանվում են մեծ (տրամագիծ < 10 µg/m³; PM10), փոքր (տրամագիծ < 2,5 µg/m³; PM2,5) և գերփոքր (տրամագիծ < 0,1 µg/m³; PM0,1)։ PM2.5-երը պարունակվում են խոշոր մասնիկների կազմում և դրանց հետ ել մեկտեղ հետաքննվում են՝ ընդհանուր առմամբ կազմելով է PM10-երի զանգվածի մոտ 50%-ը: Փոքր PM-ները ավելի վտանգավոր են, քան մեծերը։ Խոշոր PM-ները ներշնչվելուց մնում են քթի խոռոչներում և վերին շնչառական ուղիներում, մինչդեռ փոքր և գերփոքր PM-ները կարող են ներթափանցել ավելի խորը՝ թոքերի ալվեոլների մեջ և, հնարավոր է, արյան մեջ։

Рисунок_статья АRM.jpg

Տարբեր փորձարարական ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք կենսաբանական մեխանիզմներ, որոնք ցույց են տալիս օդի աղտոտվածության և սրտանոթային հիվանդությունների զարգացման միջև կապը։ Բնակչության տարբեր խմբերում կատարված հետազոտությունների մեծ մասը կապում է օդի աղտոտվածության երկարատև ազդեցությունը կորոնար անոթների մահացու և ոչ մահացու հիվանդությունների բարձրացման ռիսկի հետ: ԱՄՆ-ում հետմենոպաուզային շրջանում գտնվող 65000 կանանց հետազոտումը, որոնք մասնակցում էին "Կանանց առողջության նախաձեռնություն" ծրագրում, ցույց են տվել, որ PM2.5-ի մակարդակի ամեն 10µg/m³-ով բարձրանալուց 21%-ով է ավելանում սրտի իշեմիկ հիվանդության մահացու և ոչ մահացու դեպքերի հաճախականույթունը։ Բացի դրանից, հաստատվում է փոխկապակցվածությունը երթևեկությամբ և վառելիքի այրմամբ պայմանավորված օդի աղտոտվածության և սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերի միջև։ PM-ի և NO2-ի երկարաժամկետ ազդեցությունը կապված է նաև սրտի անբավարարության դեպքերի հետ։ Ինչ վերաբերում է գլխուղեղի անոթային հիվանդություններին, Կորեայում և Ֆինլանդիայում անցկացված ժամանակային շարքերի ուսումնասիրություններն ցուցադրում են օդի աղտոտվածության և ինսուլտից մահացության միջև կապը,։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ օդի աղտոտիչների ազդեցությունը կապված է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ), սուր շնչառական (ռեսպիրատոր) վարակների, թոքերի քաղցկեղի և շնչառական (ռեսպիրատոր) ալլերգիաների հետ։ Իսկ երեխաների վրա օդի աղտոտվածության ազդեցության գնահատումը հաստատել է թոքերի ֆունկցիայի, շնչառական ուղիների վարակների և ասթմայի նոպաների վրա դրա վնասակար ազդեցությունները։ ԱՄՆ-ի տասը քաղաքներում սրտային և թոքային հիվանդությունների հետ կապված հոսպիտալացումների մի խոշոր հետազոտությունում նկարագրված է, որ PM10-ի կոնցենտրացիան ամեն 10 µg/m³-ով աճելուց կատարվում է ԹՔՕՀ-ով պայմանավորված հոսպիթալացումների 2,5%-ով աճ։ ԱՄՆ-ում մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ PM2.5-ի կտրուկ աճը կապված է ԹՔՕՀ-ով հոսպիտալացման ռիսկի մոտ 0.9%-ով աճի հետ։ Ավելանում է ապացույցների թիվը, որ օդի աղտոտվածությունը կապված է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգի հետ։ ESCAPE հետազոտության տվյալների հեռանկարային վերլուծությունը հայտնաբերեց վիճակագրորեն նշանակալի կապ թոքերի քաղցկեղի և PM10 կոնցենտրացիայի միջև։

Վերջերս անհանգստություն է առաջացել մասնիկներով աղտոտված օդի՝ հղիության և պտղի արտաարգանդային կյանքի առաջին շրջանի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Մասնավորապես, մի ​​քանի հետազոտություններ կապ են գտել հղիության ընթացքում օդի աղտոտվածության ազդեցության և նորածնի ցածր քաշի և մանկության մեջ ուշացած հոգեշարժային զարգացման միջև։

ԱՀԿ-ի (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության) 2021 թվականի “Մարդու առողջությանը օդի աղտոտման ազդեցության տեսանկյունների փաստացի տվյալների ակնարկ”-ը ցուցադրում է PM2.5-ի երկարատև ազդեցության հնարավոր կապը նյարդային զարգացման և ճանաչողության (cognition) հետ, ինչպես նաև այլ քրոնիկ հիվանդությունների հետ, օրինակ՝ շաքարախտի:

Օդի աղտոտումը հիվանդությունների առաջացման հիմնական էկոլոգիական գործոններից է։ Ըստ գնահատականների, օդում PM2.5 մասնիկները կապված են 2,9 միլիոն մահերի հետ 2017 թվականին, այդ թվում սրտի կորոնար հիվանդությունից, ինսուլտից, ԹՔՕՀ-ից, թոքերի քաղցկեղից, ստորին շնչուղիների վարակներից և 2-րդ տիպի շաքարախտից. Բացի դրանից, ըստ գնահատականների, մակերևույթային օզոնը կապված է ԹՔՕՀ-ից 472000 վաղաժամ մահերի հետ։

Նախորդ հետազոտությունները հետևականորեն նշում են, որ տրանսպորտի արտանետումները՝ ներառելով ավտոմեքենաների, նավագնացության, և այլ տրանսպորտային միջոցների արտանետումները, զգալի վնաս են հասցնում բնակչության առողջությանը՝ նամանավանդ աշխարհի այն շրջաններում, որտեղ բնակչության մեծ մասը ապրում է համակցված տրանսպորտային ակտիվության բարձր մակարդակին և/կամ արտանետումների թույլ կարգավորմանը։ Տրանսպորտային արտանետումներով պայմանավորված մահացության համաշխարհային մակարդակի գնահատականները տատանվում են 165000 2010 թվականին մինչ 376000 2005 թվականին օզոնի և PM2.5-ի հետ կապված մահացության համար։ Վաղաժամ մահերի այս գնահատականները համապատասխանում են PM2.5-ով հարուցված համաշխարհային մահացության 5-10%-ին, և օզոնով հարուցված համաշխարհային մահացության 16%-ին։ Մահացության տոկոսը, որը պայմանավորված է տրանսպորտի արտանետումներով հարուցված օդի աղտոտումով, որոշ շրջաններում գնահատված էր ավելի բարձր քան միջին համաշխարհային ցուցանիշները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ տրանսպորտի բաժնին է հասնում PM2.5-ից համաշխարհային մահացության 5%-ը, բայց այս ցուցանիշը հասնում է 20%-ի Գերմանիայում և 21%-ի ԱՄՆ-ում։ Նմանապես ցույց էր տրված, որ տրանսպորտային արտանետումները նպաստում են Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում PM2.5-ից ընդհանուր մահացության համապատասխանաբար 32%-ին և 24%-ին, և Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում,Եվրոպայում, նախորդ Խորհրդային Միությունում և Մերձավոր Արևելքում օզոնից ընդհանուր մահացության 20%-26%-ին։

Հայաստանում օդի որակը (օդի որակի ինդեքսի ցուցանիշը)՝ նամանավանդ հանրապետության խոշոր քաղաքների, օրինակ՝ Երևանի, օդի որակը, գնահատվում է բավարար։ Այնինք՝ որոշ աղտոտիչներ կարող են վտանգ ներկայացնել այն մարդկանց համար, ովքեր հատկապես զգայուն են օդի աղտոտվածության մակարդակի նկատմամբ: Դա կապված է օրվա ընթացքում երթևեկության բարձր մակարդակի, որոշ թաղամասերի աշխարհագրական դիրքի, ինչպես նաև օդի հարաբերական չորության հետ։ Օդի որակի ինդեքսը տարբեր տեղանքներում ցուցադրող ինտերակտիվ քարտեզները ցույց են տալիս, որ Երևանում օդի հիմնական աղտոտիչներ են հանդիսանում PM2.5-ն և օզոնը,։ Միաժամանակ PM2.5-ի կոնցենտրացիան օրվա ընթացքում գերազանցում է առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան (ԱԹԿ) 4․5-5 անգամ և կազմում է 24․8-27․63 µg/m³։ Ընդ որում, մահացության վրա ազդեցությունը կապում են նույնիսկ PM2.5-ի 15 µg/m ցածր կոնցենտրացիայի հետ։

air.png

Հաշվի առնելով, որ Հայաստանում ամեն տարի հաշվառվում է քաղցկեղով հիվանդանալու 7700 նոր դեպք, մենք համարում ենք կարևոր և անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրությունը ուղղել բնակավայրերում օդի որակի և օդի կազմի մշտադիտարկման և կարգավորման քաղաքականության մշակման խնդիրներին։

Աղբյուրներ.

  1. Mannucci P. M. et al. Effects on health of air pollution: a narrative review //Internal and emergency medicine. – 2015. – Т. 10. – С. 657-662.
  2. Brunekreef B, Holgate ST (2002) Air pollution and health. Lancet 360:1233–1242.
  3. Dockery DW, Pope CA 3rd, Xu X et al (1993) An association between air pollution and mortality in six US cities. N Engl J Med 329:1753–1759.
  4. Hoek G, Brunekreef B, Fischer P, van Wijnen J (2001) The association between air pollution and heart failure, arrhythmia, embolism, thrombosis, and other cardiovascular causes of death in a time series study. Epidemiology 12:355–357.
  5. Franchini M, Mannucci PM (2011) Thrombogenicity and cardio- vascular effects of ambient air pollution. Blood 118:2405–2412.
  6. Franchini M, Guida A, Tufano A, Coppola A (2012) Air pollution, vascular disease and thrombosis: linking clinical data and pathogenic mechanisms. J Thromb Haemost 10:2438–2451.
  7. Franchini M, Mannucci PM (2009) Particulate air pollution and cardiovascular risk: short-term and long-term effects. Semin Thromb Hemost 35:665–670.
  8. Schwarze PE, Ovreik J, Lag M et al (2006) Particulate matter properties and health effects. Consistency of epidemiological and toxicological studies. Hum Exp Toxicol 25:559–579.
  9. Franck U, Odeh S, Wiedensohler A, Wehner B, Herbarth O (2011) The effect of particle size on cardiovascular disorders— the smaller the worse. Sci Total Environ 409:4217–4221.
  10. Brown JS, Zeman KL, Bennett WD (2002) Ultrafine particle deposition and clearance in the healthy and obstructed lung. Am J Respir Crit Care Med 166:1240–1247.
  11. Franchini M, Mannucci PM (2011) Thrombogenicity and cardio- vascular effects of ambient air pollution. Blood 118:2405–2412.
  12. Lanki T, Pekkanen J, Aalto P, Elosua R, Berglind N, D’Ippoliti D et al (2006) Associations of traffic related air pollutants with hospitalisation for first acute myocardial infarction: the HEAPSS study. Occup Environ Med 63:844–851.
  13. Atkinson RW, Carey IM, Kent AJ, van Staa TP, Anderson HR, Cook DG (2013) Long-term exposure to outdoor air pollution and incidence of cardiovascular diseases. Epidemiology 24:44–53.
  14. Hong YC, Lee JT, Kim H, Ha EH, Schwartz J, Christiani DC (2002) Effects of air pollutants on acute stroke mortality. Environ Health Perspect 110:187–191.
  15. Kettunen J, Lanki T, Tittanen P, Aalto PP, Koskentalo T, Kul- mala M et al (2007) Association of fine and ultrafine particulate air pollution with stroke mortality in an area of low air pollution levels. Stroke 38:918–922.
  16. Brunekreef B, Holgate ST (2002) Air pollution and health. Lancet 360:1233–1242
  17. MacIntyre EA, Gehring U, Mo lter A, Fuertes E, Klu ̈mper C, Kra ̈mer U et al (2014) Air pollution and respiratory infections during early childhood: an analysis of 10 European birth cohorts within the ESCAPE Project. Environ Health Perspect 122:107–113.
  18. Zanobetti A, Schwartz J, Dockery DW (2000) Airborne particles are a risk factor for hospital admissions for heart and lung dis- ease. Environ Health Perspect 108:1071–1077.
  19. Dominici F, Peng RD, Bell ML, Pham L, McDermott A, Zeger SL et al (2006) Fine particulate air pollution and hospital admission for cardiovascular and respiratory diseases. JAMA 295:1127–1134.
  20. Raaschou-Nielsen O, Andersen ZJ, Beelen R, Samoli E, Stafog- gia M, Weinmayr G et al (2013) Air pollution and lung cancer incidence in 17 European cohorts: prospective analyses from the European study of cohorts for air pollution effects (ESCAPE). Lancet Oncol 14:813–822.
  21. Raaschou-Nielsen O, Andersen ZJ, Beelen R, Samoli E, Stafog- gia M, Weinmayr G et al (2013) Air pollution and lung cancer incidence in 17 European cohorts: prospective analyses from the European study of cohorts for air pollution effects (ESCAPE). Lancet Oncol 14:813–822.
  22. Stieb DM, Chen L, Eshoul M, Judek S (2012) Ambient air pollution, birth weight and preterm birth: a systematic review and meta-analysis. Environ Res 117:100–111.
  23. Guxens M, Garcia-Esteban R, Giorgis-Allemand L, Forns J, Badaloni C, Ballester F et al (2014) Air pollution during pregnancy and childhood cognitive and psychomotor development: six European birth cohorts. Epidemiology 25:636–647.
  24. Stanaway J D et al 2018 Global, regional, and national comparative risk assessment of 84 behavioural, environmental and occupational, and metabolic risks or clusters of risks for 195 countries and territories, 1990–2017: a systematic analysis for the global burden of disease study 2017 Lancet.
  25. Lelieveld J, Evans J S, Fnais M, Giannadaki D and Pozzer A 2015 The contribution of outdoor air pollution sources to premature mortality on a global scale Nature.
  26. Silva R A, Adelman Z, Fry M M and West J J 2016 The impact of individual anthropogenic emissions sectors on the global burden of human mortality due to ambient air pollution Environ. Health Perspect.
  27. Lelieveld J, Evans J S, Fnais M, Giannadaki D and Pozzer A 2015 The contribution of outdoor air pollution sources to premature mortality on a global scale Nature.
  28. Silva R A, Adelman Z, Fry M M and West J J 2016 The impact of individual anthropogenic emissions sectors on the global burden of human mortality due to ambient air pollution Environ. Health Perspect.
  29. https://www.iqair.com/ru/armenia/yerevan
  30. Air Quality Index
  31. Beelen R, Raaschou-Nielsen O, Stafoggia M et al (2014) Effects of long-term exposure to air pollution on natural-cause mortality: an analysis of 22 European cohorts within the multicentre ESCAPE project. Lancet 383:785–795.
  32. https://armeniatoday.news/armenia-ru/579585/