YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

Եռանկյուններ և այլ նշումներ փաթեթավորման վրա

Եռանկյուններ և այլ նշումներ փաթեթավորման վրա

Երբ սկսում ես տեսակավորել աղբը, ամենակարևորը պլաստիկի պիտակավորումը հասկանալն է, քանի որ հաճախ ընդունման կետերում պլաստիկի որաշակի տեսակներ են ընդունում։ Թղթի, ապակու, մետաղի և այլ նյութերի տեսակավորման ժամանակ տարատեսակները շատ բազմազան չեն և բացառություններով ամեն ինչ կարելի է հանձնել վերամշակման։ Հաճախ փաթեթավորման վրա, եթե այն պլաստիկի տարատեսակ չէ, կարող եք հանդիպել տարբեր այլ նշումներ:

Եկեք պարզենք մի քանիսը․

PAP

20-22 (PAP) - թուղթ և ստվարաթուղթ՝ տուփեր կենցաղային տեխնիկայի, մթերքների, կոսմետիկայի փաթեթավորման համար, բացիկներ, գրքերի շապիկներ, ամսագրեր, թերթեր, ծրարներ, թղթե տոպրակներ, տպագրական թուղթ և այլն: Այս ամենը ենթակա է վերամշակման։

FE

40 (FE) - անագ՝ կոնսերվացված մթերքների բանկաներ, աերոզոլային տարաներ: Բանկաները կարելի է վերամշակել, աերոզոլային տարաները ամենուր չեն ընդունում։

ALU

41 (ALU) - ալյումին՝ ըմպելիքների բանկաներ և փայլաթիթեղ: Կարող եք հանձնել վերամշակման։

GL

70–74 (GL) - ապակի և ապակե տարաներ՝ անգույն թափանցիկ, կանաչ, շագանակագույն, բաց շագանակագույն և մուգ շագանակագույն ապակի: Բանկաները և շշերը ենթակա են վերամշակման:

С/PAP

81-84 (C/PAP) - կոմպոզիտային նյութեր՝ բազմաշերտ փաթեթավորում, որը պատրաստված թղթից, պլաստիկից և երբեմն նաև մետաղից։ Նման փաթեթավորումը կոչվում է «tetrapack» կամ «purpack» և օգտագործվում է, օրինակ, հյութերի և կաթնամթերքի համար փաթեթավորման համար։ Այս տարատեսակը վերամշակման ենթակա է, սակայն շատ դժվար է ու թանկ։

Այլ նշումներ

d2w

d2w - նշանակում է այսպես կոչված օքսո-քայքայվող պլաստիկ: Նշանը դրվում է պլաստիկ փաթեթավորման վրա այն դեպքում երբ ավելացվել է հավելում՝ բաղադրիչ, որը պատասխանատու է պլաստիկի միկրոմասնիկների արագ տրոհման համար, որը բավականին վնասակար է շրջակա միջավայրի և բնության համար։ Այս պլաստիկը չի կարող վերամշակվել: Ավելի լավ է նման փաթեթավորումով ապրանքներ չգնել։

WEEE

Խաչած աղբարկղը տեղադրվում է էլեկտրոնային սարքավորումների, տեղնիկայի և մարտկոցների վրա: Դա նշանակում է, որ այս իրը չի կարելի նետել ընդհանուր աղբարկղի մեջ, այն պետք է հանձնել վերամշակման, քանի որ դա վտանգավոր թափոն է։

GD

Կանաչ կետ. Եթե այս նշանը դրված է Եվրոպայում կամ ԱՄՆ-ում արտադրված ապրանքի վրա, դա նշանակում է, որ արտադրողը վճարել է լիցենզիայի վճար և ֆինանսավորել փաթեթավորման թափոնների հավաքումն ու տեսակավորումը: Բայց եթե ապրանքը արտադրվել է Ռուսաստանում, ապա դա ոչինչ չի նշանակում։

IT

Մաքուր պահեք երկիրը։ Նշանը հանդիպում է տարբեր գրություններով, օրինակ՝ Keep your country tidy («Երկիրը մաքուր պահեք» - անգլերեն) կամ, օրինակ, պարզապես «Gracias» («Շնորհակալություն»): Կոչ է արվում չաղտոտել և չթափել աղբը ամենուր։ Բայց մենք արդեն գիտենք, որ աղբը ոչ միայն պետք է գցել աղբարկղը, այլև պետք է տեսակավորել, առանձին հանձնել և վերամշակել։

FSC

FSC Նշանն ասում է, որ փայտը և դրա վերամշակման արտադրանքը (ստվարաթուղթ, թուղթ) վավերացված են “Անտառային տնտեսության խորհուրդի” կողմից: