YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

Ինչպես բացահայտել բարեգործ ներկայացող խաբեբաներից և չխաբվել

Ազնիվ և օրինական հիմնադրամները գումարահավաք չեն կազմակերպում իրենց աշխատակիցների, հարազատների, երեխաների անձնական քարտերի միջոցով (ավելի կարճ՝ ֆիզիկական անձին պատկանող հաշվեհամարին), ինչպես նաև առցանց դրամապանակներին։

Գրեթե բոլոր “բարեգործական” խաբեբաները գումարահավաքն իրականացնում են ֆիզիկական անձին պատկանող հաշվեհամարին։ Իրավաբանական անձանց հաշիվները վերահսկվում են պետության կողմից, դրանք ենթակա են պարտադիր հաշվետվության և իրավական ընթացակարգերի պահպաննամ օրենքի շրջանակներում։ Անհատի քարտից կանխիկ գումար հանելը և հաշվետու չլինելը հեշտ է՝ ինչը և անում են խաբեբաներն: Ուշադրություն դարձրեք այս փաստի վրա։

Բարեգործական կազմակերպության հետ կապ հաստատելը բավականին հեշտ է։

Բարեգործական կազմակերպության կայքը կամ սոցիալական էջը պետք է պարունակեն իրական և գործող կոնտակտներ՝ հեռախոսահամար, էլ․ փոստ և այլն։ Դուք պարզապես կարող եք հավաքել համարը և տեսնել, թե արդյոք նրանք ձեզ կպատասխանեն: Կարող եք նաև գրել էլ. փոստին, բայց խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե կազմակերպության էլ․ փոստը տեղակայված է անվճար հոսթինգներում, ինչպիսիք են mail.ru, yandex.ru և այլն, այս փաստը պետք է մի փոքր զգուշացնի ձեզ:

Հիմնադրամն պետք է ունենա գրանցումը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև ֆինանսական և գործնական հաշվետվություններ։

Օրենքի համաձայն ոչ առևտրային կազմակերպությունները պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել Արդարադատության նախարարություն իրենց գործունեության մասին: Իրավաբանական անձանց գրանցման գրանցամատյանում փաստաթղթերի բացակայությունը միայն մեկ բանի մասին է վկայում՝ ձեր առջև խաբեբաներ են։ Բոլոր վերը նշված փաստաթղթերը (գրանցումը հաստատող փաստաթղթեր են՝ ՀԿ-ի գրանցման վկայական, հարկային գրանցման վկայական, իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրում գրառում կատարելու վկայական և կանոնադրություն) և հաշվետվությունները պետք է լինեն հանրությանը հասանելի և տրամադրվեն բոլոր հետաքրքրված անձանք, առանց որևէ խոչընդոտների։

Այսպիսով, իրական հիմնադրամը կամ ՀԿ-ն․

  • երբեք չի խնդրում գումար փոխանցել անհատի քարտին կամ հաշվեհամարին. դա անում են միայն խաբեբաները:
  • ունի բոլորին հասանելի օրենքով սահմանված կանոնադրական փաստաթղթերի փաթեթ
  • ունի կայք կամ որևէ ինտերնետ հարթակ, որտեղ կարող եք ստուգել հաշվետվությունները կամ պահանջել դրանք
  • ունի հետադարձ կապ իրական էլ.փոստով և հեռախոսահամարներով

Կրիպտոարժույթներ։ Եթե ​​հիմնադրամը կամ ՀԿ-ն ունի միայն կրիպտոարժույթի հաշիվներ, կարո՞ղ եմ արդյոք հանգիստ լինել և վստահել:

Պետք է հիշել, որ հիմնադրամը կամ ՀԿ-ն պետք է ունենա օրենքով սահմանված փաստաթղթերի ողջ փաթեթը, ինչպես արդեն նշել ենք, եթե այդպիսիք առկա չեն, ապա սա առաջին նշան է, որը պետք է զգուշացնի ձեզ գումար չփոխանցելու համար: Իսկ այն երկրներում, որտեղ կրիպտոարժույթը օրինականացված չէ, միայն կրիպտո հաշիվների առկայությունը կարող է նշանակել միայն մեկ բան՝ ձեր առջև ևս խաբեբա է։