YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

Որտե՞ղ նվիրաբերել հին կամ ավելորդ տեխնիկան Հայաստանում.

  • Որտե՞ղ կարելի է հին կամ ավելորդ տեխնիկան հանձնել Հայաստանում:
  • Որտե՞ղ կարող եմ հանձնել սառնարանը: Հեռուստացու՞յցը: Փոշեկու՞լը:
  • Որտե՞ղ կարող եմ հին կամ չաշխատող սարքավորումները հանձնել:
  • Որտե՞ղ կարող եմ սարքեր հանձնել Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի այլ քաղաքներում:

Այս և շատ այլ հարցեր առաջանում են առնվազն մեկ անգամ յուրաքանչյուր մարդու մոտ: Եկեք հասկանանք, թե ինչ իրավիճակ է Հայաստանում: Բայց նախ եկեք պատասխանենք այն հարցերին, թե ինչի համար է անհրաժեշտ տեխնիկան ճիշտ վերամշակել: Հին տեխնիկայից խելամիտ և էկոլոգիական սկզբունքներին համապատասխան ազատվելը կարեվոր է մի քանի պատճառներով.

  • Էկոլոգիա և վերամշակում․ Էլեկտրոնիկան հաճախ պարունակում է վնասակար նյութեր, ինչպիսիք են կապարը, սնդիկը, կադմիումը և այլ թունավոր նյութեր: Անպատշաճ վերամշակումը կարող է հանգեցնել հողի և ջրի աղտոտման: Վերամշակումը թույլ է տալիս արժեքավոր նյութեր ստանալ հին տեխնիկայից և նվազեցնել շրջակա միջավայրի վրա դրա ազդեցությունը:

  • Էներգիայի խնայողություն. Հին տեխնիկայից նյութերի վերականգնումը և երկրորդ անգամ օգտագորխումը, խնայում է էներգիան, որը պետք է ծախսվեր նոր հումքի արդյունահանման և վերամշակման վրա:

  • Ռեսուրսների արդյունավետ օգտագործում. Սարքերի վերամշակումը օգնում է ավելի արդյունավետ օգտագործել սահմանափակ բնական ռեսուրսները: Սա օգնում է նվազեցնել ճնշումը էկոհամակարգերի վրա և կանխել բնական ռեսուրսների սպառումը:

  • Թափոնների կուտակման կանխում. Հին էլեկտրոնիկայի մեծ քանակությունը, որը թափվում է աղբանոցում, խնդիրներ է ստեղծում թափոնների կառավարման համար: Վերամշակումը օգնում է կանխել էլեկտրոնային աղբի կուտակումը և դրա հետ կապված խնդիրները:

  • Էներգածախի կրճատում. Նոր տեխնիկայի արտադրությունը պահանջում է զգալի քանակությամբ էներգիա: Վերամշակումը և սարքերի կրկնակի օգտագործումը նվազեցնում են նոր սարքերի արտադրության անհրաժեշտությունը, ինչը ի վերջո նպաստում է էներգիայի ծախսերի նվազեցմանը:

  • Անօրինական վերամշակման դեմ պայքար. Հին տեխնիկայի անվերահսկելի թափոնները կարող են հանգեցնել տարբեր խնդիրների, ներառյալ շրջակա միջավայրի աղտոտմանը: Համակարգված վերամշակումը թույլ է տալիս վերահսկել գործընթացը և նվազագույնի հասցնել բացասական ազդեցությունը:

WhatsApp Image 2024-04-07 at 15.53.56_cfd09cce+1.jpg

Հաշվի առնելով այս բոլոր գործոնները, հին տեխնիկայից պատշաճ կերպով ազատվելը կարեվոր քայլ է դառնում ավելի կայուն և էկոլոգիապես անվտանգ հասարակություն ստեղծելու համար:

Կան մի քանի տարբերակներ, թե ինչպես կարելի է ճիշտ ազատվել հին տեխնիկայից.

  1. Վերավաճառք կամ նվեր. Եթե սարքը դեռևս աշխատում է, կարող եք փորձել այն վաճառել առցանց հարթակների միջոցով, ինչպիսին է, օրինակ, List.am-ը, կամ նվիրել այն ինչ-որ մեկին, ով կարող է օգտագործել այն:

  2. Բարեգործություն. Տեխնիկայի նվիրատվությունը կազմակերպություններին կամ դպրոցներին կարող է օգտակար լինել նրանց համար, ում պետք են միջոցներ՝ կրթության կամ աշխատանքի համար։ Բարեգործական կազմակերպությունները կարելի է գտնել մեր քարտեզի վրա՝ ընտրելով "Բարեգործություն" շերտը` https://yrvn.am/hy/maps/charity։ Բայց հիշեք, որ իմաստ ունի նվիրաբերել միայն այն սարքավորումները, որոնք իսկապես օգտակար են ստացողին, հակառակ դեպքում դուք պարզապես վերամշակման խնդիրը ձեզանից տեղափոխում եք բարեգործական կազմակերպության մոտ:

  3. Վերամշակում և թափոններ․ Նմանատիպ կազմակերպությունները կարելի է գտնել մեր քարտեզում՝ ընտրելով "Տնային տեխնիկա" ֆիլտրը կամ անցնելով https://yrvn.am/hy?activeFilters=appliances հղմանը: Ամեն կետի նկարագրությունը պարունակում է ընդունվող սարքավորումների տեսակը և ձեր հին սարքավորումները գնելու հնարավորությունը։

Հայաստանում տեխնիկայի վերանորոգման և վերամշակման հարցերով զբաղվող խոշոր ընկերությունների ցանկ (լրացանկը լրացվում է)․

Vega World

Վերամշակմանը ընդունվում են՝

  • փոշեկուլներ
  • լվացքի մեքենաներ
  • հեռուստացույցներ
  • ջրատաքացուցիչներ, գազի և էլեկտրական
  • օդորակիչներ
  • կարի մեքենաներ
  • և այլ սարքավորումներ

Ձեր հարցերը պարզաբանելու համար կարող եք զանգահարել +37498984812 Անուշավան հեռախոսահամարով

Sarnaran․am

Վերամշակման համար ընդունվում են`

  • սառնարաններ

LOM.AM

Վերամշակման համար ընդունվում են՝

  • սառնարաններ
  • լվացքի մեքենաներ
  • հեռուստացույցներ
  • օդորակիչներ
  • գազի ջրատաքացուցիչներ
  • այլ կենցաղային սարքավորումներ

Ի՞նչ է կատարվում ձեր հանձնած տեխնիկայի հետ:

Ամեն ինչ կախված է ընկերության պրոֆիլից: Բոլոր դեպքերում հին սարքավորումները ապամոնտաժվում են պահեստամասերի համար կամ պատշաճ հեռացվում են: VEGA World ընկերությունը նաև զբաղվում է սարքավորումների վերականգմամբ և կա՛մ վերավաճառում է դրանք խանութի հատուկ բաժանմունքում կա՛մ նվիրաբերում բարեգործությանը: Sarnaran.am-ում ևս կարող եք գնել վերանորոգված օգտագործված սառնարաններ։ Ընկերությունները ստացված նյութերն օգտագործում են նաև Հայաստանի օրենսդրության շրջանակներում պատշաճ վերամշակման կամ հեռացման նպատակով։

Օգտագործե՛ք հին տեխնիկան խելացիորեն: Եկե՛ք Հայաստանն ավելի մաքուր դարձնենք։

Եթե գիտեք տեխնիկայի ընդունման և վերանորոգման վայրեր, որոնք մեր քարտեզում չկան, կարող եք ուղարկել այդ տեղեկությունը [email protected] էլեկտրոնային նամակով: