YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

Թափոնների հեռացում տնից կամ գրասենյակից։

Ո՞ր կազմակերպություններն են զբաղվում թափոնների տներից և գրասենյակներից հեռացմամբ և ինչպե՞ս։

Եթե Ձեր տան մոտակայքում չկան թափոնների հավաքագրման համար նախատեսված տարաներ, և դուք ապրում եք Երևանում կամ Գյումրիում, ապա կարող եք հարթակի միջոցով ուղարկել կոնտեյներներ տեղադրելու հայտ՝

Բայց ի՞նչ անել, եթե տվյալ կոնտեյների երկար ժամանակ է պահանջում ու մոտակա կոնտեյները բավականին հեռու է, իսկ Ձեզ հարկավոր է այդ հարցը լուծել հենց այս պահին։ Խնդիրը ակտուալ է նաև, երբ Դուք ապրում եք ոչ Թրևանում և ոչ էլ Գյումրիում։ Ձեզ ենք ներկայացնում 2 կազմակերպություն, որոնք կարող են օգնել այս հարցում։

pexels-cottonbro-studio-6591427.jpg

SmartApaga

Ինչպե՞ս է ընթանում գործընթացը։

Հայտ կարող եք թողնել +374 95 904 245 հեռախոսահամարով։ Հայտը թողնելուց և պայմանագիր կնքելուց հետո (իրավաբանական անձանց համար) ձեզ կմոտենա մեքենան և կվերցնի ձեր թափոնները։

Ո՞րքան է արժեքը:

Ծառայությունների արժեքը սկսվում է 1000 դրամից, սակայն գինը ձևավորվում է կաված թափոնների տեսակից և ծավալից։

Ո՞ր տեսակի թափոնները կարող են հեռացվել:

Ընդունվում են պլաստիկ, ապակի, թուղթ և մետաղներ։ Եթե գրքերն օգտագործվում են որպես թղթի թափոն, ապա դրանք դուրս են բերվում անվճար։ Թափոնների յուրաքանչյուր տեսակ ունի իր առավելագույն ծավալի սահմանները մեկ պատվերի համար նախատեսված՝

  • ոչ ավելի, քան 200 լիտր պլաստիկ
  • ոչ ավելի, քան 100 լիտր թուղթ
  • ոչ ավելի, քան 50 լիտր մետաղ
  • ոչ ավելի, քան 50 լիտր ապակի

Ինչպե՞ս են ռեալիզացվում հավաքված թափոնները:

Հավաքված ամբողջ թափոնները տեղափոխվում են SmartApaga-ի պահեստ, վերատեսակավորում, այնուհետև ուղարկվում համապատասխան վերամշակող գործարաններ:

Ո՞ր քաղաքներում է գործում տվյալ ծառայությունը։

Երևան, Վաղարշապատ, Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Մասիս, Աշտարակ, Եղվարդ, Բյուրեղավան, Նոր Հաճն, Ծաղկաձոր քաղաքներ մեքենա կարող եք պատվիրել ամեն շաբաթ։

Մնացած քաղաքներից արտահանումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով և ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ։

ISSD NGO

Ինչպե՞ս է ընթանում գործընթացը։

ISSD հասարակական կազմակերպությունն առաջարկում է թափոնների հավաքման ծառայություններ։ Հայտը ներկայացնելուց հետո վարորդը ձեր մոտ կժամանի 2-3 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված թափոնների գտնվելու վայրից և ծավալից։ Կազմակերպությունը գրասենյակային տարածքներում տեղադրում է նաև աղբի տեսակավորման տարաներ և առաջարկում այլ ծառայություններ։

Հայտ կարող եք թողնել +374 55 502 555 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկելով info@issdngo.com էլ. փոստին։

Հայտը լրացնելուց և պայմանագիր կնքելուց հետո (իրավաբանական անձանց համար) ձեզ մոտ կգա մեքենա և կվերցնի ձեր թափոնները։

Ո՞րքան է արժեքը:

Ծառայությունների արժեքը սկսվում է 2000 դրամից, իսկ գինը ձևավորվում է կախված թափոնների տեսակից և ծավալից։

Ո՞ր տեսակի թափոնները կարող են հեռացվել:

Guideline 4 section ARM A3.svg

Ինչպե՞ս են ռեալիզացվում հավաքված թափոնները:

Բոլոր հավաքված թափոններն ուղարկվում են գործարաններ՝ հետագա վերամշակման համար: Տարբեր ընկերություններ գործարաններից ստանում են վերամշակված նյութեր և դրանք օգտագործում նոր ապրանքներ պատրաստելու համար։ Օրինակ, գործընկերներից մեկն արտադրում է գրենական պիտույքներ և բույսերի համար հատուկ կախիչներ։

Recycle-Yan.png Plant garter.jpg

Ո՞ր քաղաքներում է գործում տվյալ ծառայությունը։

Այս ծառայությունը հասանելի է ողջ Երևանում և Գյումրիում։ Այլ վայրերի համար խնդրում ենք կապվել կազմակերպության հետ մանրամասների համար:

Մենք միշտ ձգտում ենք մեր օգտատերերին տրամադրել ամենաօգտակար և արդի տեղեկատվությունը, սակայն միշտ չէ, որ հնարավոր է ամեն ինչ լուսաբանել: Եթե ​​գիտեք ընկերությունների, որոնք կարող են ներգրավված լինել տնային տնտեսություններից և գրասենյակներից թափոնների հեռացման գործում, խնդրում ենք կապվել մեզ հետ info@ecoparsec.com հասցեով և տեղեկացնել մեզ: Մենք անպայման կվերանայենք տվյալ նյութը և, անհրաժեշտության դեպքում, կթարմացնենք այն, որպեսզի օգնենք ավելի շատ մարդկանց տնօրինել թափոնները իրենց հարմար տարբերակով:

Հայաստանում թափոնների առանձին հավաքագրման քարտեզ, 2022

Կոնտակտներ

Հեռախոսահամար+37491010678