YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

Պլաստիկ տեսակներ

Պլաստիկի տարատեսակները

Փաթեթի վրա թվերով եռանկյունները ձեր հավատարիմ օգնականն են: Նկարն օգնում է հասկանալ, թե ինչ տեսակի փաթեթավորում է այն և արդյոք այն կարելի է վերամշակել։ Եռանկյունների տակ նշված տառերի հապավումը ցույց է տալիս նյութի տեսակը, օրինակ՝ PP (պոլիպրոպիլեն) կամ GL (ապակի):

PET(E)
  1. PET (E) - պոլիէթիլենային տերեֆտալատ՝ սովորաբար դրանք ներքևի մասում ուռուցիկ կետով շշեր են, որոնք օգտագորխում են ջուր, գազավորված ըմպելիքներ, կաթ, ձեթ վաճառելու համր: Նաև շամպունների համար նախատեսված թափանցիկ շշերը, մեկանգամյա օգտագործման սննդի տարաները հաճախ պատրաստվում են PET-ից: Այս տարատեսակը վերամշակվում է։
PET(E)
  1. PEHD (HDPE) - ցածր ճնշման պոլիէթիլեն՝ տարաներ, շշերի կափարիչներ, շշեր կոսմետիկայի և կենցաղային քիմիկատների համար: Այս տարատեսակը վերամշակվում է:
PET(E)
  1. PVC - պոլիվինիլքլորիդ՝ պատուհանների շրջանակներ, դեղահաբերի փաթեթավորում, ինչպես նաև տորթերի և կաթնաշոռի փաթեթավորում, թերմոթաղանթ, կոսմետիկայի համար նախատեսված շշեր, խաղալիքներ: Խուսափեք նման փաթեթավորումից, այն վնասակար է, այն վերամշակելը գրեթե անհնար է։
PET(E)
  1. PELD (LDPE) - բարձր ճնշման պոլիէթիլեն (ցածր խտություն)՝ թափանցիկ տոպրակներ և թաղանթներ: Տվյալ տարատեսակը վերամշակվում է։
PET(E)
  1. PP - պոլիպրոպիլեն՝ շշերի կափարիչներ, դույլեր, կաթնամթերքի և յոգուրտի տարաներ, աչկի ոսպնյակնեի տուփեր, խշխշացող պլաստիկ տոպրակներ: Այս տարատեսակը ևս ենթակա է վերամշակման։
PET(E)
  1. PS - պոլիստիրոլ, այն կարող է լինել սովորական և փրփուրի տեսքով: Փրթուրի տեսքով պոլիստիրոլից պատրաստում են պենոպլաստ, ձվի տարաների, մսի տարաների և լայնակի օգտագործվում է սննդամթերքի փաթեթավորման համար: Սովորական պոլիստիրոլից՝ կաթնամթերքի տարաներ, ինչպես նաև գրեթե բոլոր մեկնգամյա օգտագործման սպասքը: Տվյալ տարատեսակը ենթակա է վերամշակման, բայց նաընտրելի է խուսափել նման փաթեթավորումից, քանի որ դա վնասակար է։
PET(E)
  1. O (այլ) - Տարբեր պլաստիկների կամ պոլիմերների խառնուրդ, որոնք վերը նշված տարատեսկներին չեն պատկանում: Օրինակ՝ պանրի, սուրճի, կենդանիների համար նախատեսված կերերի փաթեթավորում և այլն։ Տվյալ տարատեսակը վերամշակման ենթակա չէ։

##Ամփոփում՝

PET (E)վերամշակվում է և կարող եք հանձնել
PEHD (HDPE)վերամշակվում է և կարող եք հանձնել
PVCշատ բարդ է վերամշակվում և ընդունման կետեր գրեթե չկան
PELD (LDPE)վերամշակվում է և կարող եք հանձնել
PPվերամշակվում է և կարող եք հանձնել
PSվերամշակվում է և կարող եք հանձնել
O (այլ)վերամշակման չի ենթարկվում

Իսկ թե որտե՞ղ կարող եք պլաստիկ հանձնել։ Ecoparsec թիմի կողմից ստեղծված քարտեզի վրա կարող եք տեսնել yrvn.am։

"map with recycling points"