YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՍ ՄԱՆ ՏՆ ՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՀՆԱ-ի ՀԱՎԵԼԱՃԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

financing-2380147_1280.jpg

Հեղինակներ՝

Հմայակ Ռոմիկի Նալբանդյան

Թամարա Հենրիկի Հարությունյան

Համառոտագիր:

Սկսած 20-րդ դարի արդյունաբերականացման սկզբից կո- պիտ թափոնների խնդիրը դառավ արդիական և լուրջ համաշխարհային խնդիր, որը պահանջում է ժամանակակից լուծումներ, ինչին գիտությունը տարեցտարի մոտենում է: Սույն հետազոտության նպատակն է գնահատել կոշտ թափոնների հավաքագրումից ստացվող տնտեսական օգուտները մակրո մակարդակում, մասնավորապես՝ գնահատել թե տարեկան, որքան ՀՆԱ-ի հավելաճ կարելի է ստանալ կոշտ թափոնների հավաքագրման արդյունքում, որի համար խնդիր է դրվել ժամանակակից միջոցների այնպիսի օգտագործումը, որը միանշանակորեն ցույց տա ոչ միայն բնապահպանական, այլ նաև ֆինանսական օգուտները ինչ- պես պետական, այնպես էլ մասնավոր հատվածների համար:

Այս համառոտագրում մենք կանդրադառնանք, թե ինչպես կոշտ թափոնների վերամշակումը կարող է հանգեցնել տնտեսական պայմանների բարելավմանը և այդ առավելությունների հասնելու վրա ազդող հիմնական գործոններին: Ի սկզբանե հարկ է նշել, որ կոշտ թափոնների վերամշակումը կարող է ստեղծել տնտեսության առանձին հատված, որը նպաստում է ՀՆԱ-ի աճին և նոր աշխա- տատեղերի ստեղծմանը: Սա թույլ է տալիս նվազեցնել հումքի ձեռքբերման և վե- րամշակման, ինչպես նաև թափոնների հեռացման ծախսերը, ինչն իր հերթին դրական ազդեցություն է ունենում կազմակերպության կամ պետության բյուջեի վրա:

Գիտական նորույթ

է մեթոդը, որով հաշվարկվել է ՀՆԱ-ի հավելյալ աճը զուտ կոշտ թափոնների տեսակավորման արդյունքում: Մեթոդը կարող է ցույց տալ, թե ՀՆԱ-ի ինչքան հավելաճ է տալիս կոշտ թափոնների վերամշակումը, եթե այն իրականանա ինչն իր հերթին պարզեցնում և ի հայտ է բերում հնարավոր հաշվարկ հավաքագրման և տեսակավորման միջոցների ներդրման նպատա- կահարմար գումարի չափի համար, որի դեպքում ներդրումը կլինի եկամտաբեր:

Կոշտ թափոնների վերամշակման տնտեսական օգուտների ևս մեկ կարևոր ասպեկտը եկամտի նոր աղբյուրների ստեղծումն է: Թափոնների վերամշակմամբ կարելի է ձեռք բերել երկրորդական ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են շինանյութերի, վառելիքի կամ պարարտա- նյութերի արտադրությունը: Սա թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել կախվածու- թյունը հումքի ներմուծումից, այլ նաև ստեղծել նոր հնարավորություններ նման ապրանքների արտահանման համար՝ ավելացնելով արտահանման ներուժը և արտարժութային եկամուտներըֈ

Ելնելով վերը նշվածից՝ կոշտ թափոնների վերամշակման տնտեսական առավելությունը կայանում է ՀՆԱ-ի աճի, նոր աշխատատեղերի ստեղծման, հումքի և էներգիայի ծախսերի կրճատման, եկամտի նոր աղբյուրների ստեղծման և նորարարական զարգացման խթանման մեջ: Այնուամենայնիվ, այս օգուտնե- րին հասնելու համար անհրաժեշտ է մշակել թափոնների հավաքման, տեսակա- վորման և վերամշակման արդյունավետ համակարգ կադրեր:

Բանալի բառեր:

Կոշտ թափոններ, ՀՆԱ, հավաքագրում, տեսակավորում, վերամշակում, գներ, ծախսերի կրճատում, շրջանաձև տնտեսություն, տոկոսային հարաբերակցություններ:

Ներածություն:

Ժամանակակից բազում ուսումնասիրություններում 21-րդ դարավերջը քաղաքակրթության համար կանխատեսում են որպես էկոլոգիական կոլափս, որը մի զգալի մասով կապված է կոշտ թափոնների արագ աճի հետ, ինչը սպառնում է ոչ միայն ֆլորայի, այլ նաև ֆաունայի առանձին տեսակներին, այլ ամբողջ բնությանը, որի մաս է կազմում մարդկությունը:

Խնդրի լուծման կամ առնվազն մեղմացման հիմնական լուծումներից է կոշտ թափոնների վերամշակումը, քանի որ դրանց այրումն առաջացնում է վնասակար գազեր, որոնք շարունակում են վնասել բնությունը և շատ դեպքերում պատճա- ռով ավելի մեծ վնասներ, քան մինչև այրումը նույնիսկ դաշտային պայմաննե- րում, ստեղծելով ավելի լուրջ խնդիրներ:

Այնուամենայնիվ կոշտ թափոնների ոչ բոլոր տեսակներն է նպատակահար- մար վերամշակել և որոշները կարող են չեզոքացվել միայն այրման միջոցով, սակայն հատուկ պայմաններում: Գոյություն ունեն բազմաթիվ միկրոսխեմաներ, պլաստիկի տեսակներ և ընդհանրապես իրարից դժվար առանձնացվող թափոն- ներ, որոնք տնտեսական նպատակահարմարությունից ելնելով վերամշակվում են այրման միջոցով:

Գոյություն ունեն նաև հեշտ վերամշակվող թափոններ, որոնցից են պոլիէթի- լենը և նմանատիպ պոլիմերները, մետաղները, թուղթը և ապակին, որոնք այսօր վերամշակվում են բազմաթիվ երկրներում: Կան նաև ավելի բարդ վերամշակվող թափոններ, որոնք են ավտոմեքենաներում օգտագործված շարժիչի յուղերը, նավերի ստորին հատվածում օգտագործվող յուղաջրերը և այլ յուղ պարունակող թափոններ:

Նշված տեսակի թափոնները պահանջում են վերամշակում, որը չի իրակա- նացվում տարբեր պատճառներով, սկսած՝ տեսակավորումի բացակայությունից, ավարտված գիտելիքի պակասից:

Ժամանակակից աշխարհում զարգացման և տնտեսության գործելու ամենա- կարևոր խթաններից է բիզնես շահը: Այս հետազոտության նպատակն է գնա- հատել կոշտ թափոնների հավաքագրումից ստացվող տնտեսական օգուտները մակրո մակարդակում, մասնավորապես՝ գնահատել թե տարեկան որքան ՀՆԱ-ի հավելաճ կարելի է ստանալ կոշտ թափոնների հավաքագրման արդյունքում:

Ուստի Խնդիր է դրվել ուսումնասիրել թափոնների քանակներն ու գնահատել դրանց մեջ հիմնական տեսակների մասնաբաժինները, հաշվարկել ստացվելիք եկամուտը և պարզել ՀՆԱ-ի տարեկան հավելյալ աճը:

Գրականության վերլուծություն:

Հոդվածում խնդրի վերաբերյալ մեջբերվել են արտասահմանյան հեղինակների աշխատանքներ և միջազգային կազմակերպու- թյունների նյութեր:

Մեթոդաբանություն:

Հոդվածում հաշվի է առնվում թե ինչ քանակի կոշտ թա- փոններ են գոյանում տնտեսական և կենցաղային գործունեության հետևանքում, այնուհետև ընդհանուր առմամբ գնահատվում է, թե ինչքան եկամուտ կարող էր ստեղծվել, եթե վերամշակվեր այն մասը, որն ընդունված է, որպես վերամշակելի: Մասնավորապես առանձնացվում են վերամշակելի թափոնների հիմնական տեսակները ըստ տեսակարար կշռի և հաշվարկվում է դրանց արժեքը զուտ տե- սակավորումից հետո: Այնուհետև բոլոր ստացվող արտադրանքի գնահատում- ների քանակները միացվում են և համադրվում ՀՆԱ ցուցանիշի հետ, որպեսզի որպես վերջնական նպատակ գնահատվի, թե ինչպիսի արդյունավետություն կունենա կոշտ թափոնների վերամշակումը ՀՆԱ-ի վրա:

Վերլուծություն:

Վերջին տարիներին հանրային իրազեկվածությունը կոշտ թափոնների մասին կառավարումն ավելացել էր տնտեսական աճի պատճառով և ազդել է թափոնների կառավարման վատ պրակտիկայի վրա: Առաջացած թափոնների մեծ մասը հեռացվել է, առանց որևէ թափոնների մշակման, բաց աղ- բավայրեր և աղբակույտեր, ինչը հակահիգիենիկ է և ազդում է երկրում հանրային առողջության, շրջակա միջավայրի և տնտեսության վրաֈ Այս գնահատումը ամփոփում է առկա իրավիճակը և թափոնների կառավարման հնարավոր տնտե- սական ազդեցությունը:

Պլաստիկ թափոնները կարող են վերամշակվել մեխանիկական և քիմիական եղանակով: Ոչ բոլոր պլաստիկները կարող են լինել վերամշակված, քանի որ կան տեխնիկական դժվարություններ, որոնք դա դարձնում են անհնարինֈ Պլաստիկ- ների խառը միացությունները սովորաբար չեն վերամշակվում տարանջատման հետ կապված խնդիրների պատճառով և ներկայումս դա գտնվում է հետազոտու- թյան փուլում, քանի որ խոսքը վերաբերվում է հավաքագրմանը և տարանջատ- մանը:

Կան կազմակերպություններ, որոնք արդյունաբերական մակարդակով վե- րամշակում են կոշտ թափոններըֈ Մասնավորապես՝ պլաստմասսաներից կարող են վերամշակվել հետևյալ տեսակները՝ PET (պոլիէթիլենային տերեֆտալատ), HDPE (բարձր խտություն) պոլիէթիլեն), LDPE (ցածր խտության պոլիէթիլեն), PP (պոլիպրոպիլեն), PVC (պոլիվինիլ քլորիդ), PS (պոլիստիրոլ) և այլ որոշ տեսակ- ներ1ֈ Վերամշակված պլաստիկի կիրառությունները սկսվում են բաճկոններից, վերարկուից և ավարտվում սննդի փաթեթավորումով: HDPE-ն կարող է վերա- մշակվել սեղանների, ճանապարհների եզրաքարերի, նստարանների, բեռնա- տարների բեռնախցիկներ, աղբարկղերի և այլ բազմատեսակ ապրանքների ար- տադրության մեջ: LDPE-ն օգտագործվում է որպես խանութի պայուսակներ: Վերամշակված PP-ն կարող է դառնալ տնտեսական շատ տարբեր ապրանքներ ինչպիսիք են մարտկոցների տուփերը, սավոկները, դույլերը, ծաղկամանները և այլն: PVC-ն կարող է վերամշակվել և դառնալ ջրի խողովակներ: PS-ը կարող է փոխակերպվել ծաղկամանների և այլ դիզայներական ապրանքների: Ավելին, ուսումնասիրվում են վերամշակված պլաստմասսայից ոչ սովորական ար- տադրանքներին հավելյալ արժեք ավելացնելու միջոցները (Greenpac, 2011):

Աշխարհում թղթի խոշոր արտադրողներն են ասիական CEPI երկրները4 և Հյուսիսային Ամերիկան: Դա կապված է տվյալ երկրների բնակչության և արդյու- նաբերականացման մակարդակի հետֈ Թղթի արտադրությունը 2008-ին նվազել է համաշխարհային տնտեսության ճգնաժամի արդյունքում, որը շարունակվեց 2009-ինֈ Այնուամենայնիվ կառավարական մարմինների կողմից օգտագործվող թուղթը ճնշում է վերամշակված թղթի օգտագործման մասնաբաժինը, ինչը ար- տադրվում է թղթի և ստվարաթղթի արդյունաբերության մեջ առաջնային հում- քովֈ 2010 թվականին բացասական միտումը հակադարձվել է և ավելացել է վերա- մշակված թղթի օգտագործումըֈ Մյուս կողմից, 2009 թվականը չորրորդ տարին էր, երբ վերականգնվեց արտադրությունն ու սպառումը, վերամշակված թուղթը գերազանցում էր առաջնային հումքին, թեև նկատենք, որ առաջնային հումքը անփոխարինելի է բարձրորակ թուղթ արտադրելու համար: Ավելին, առաջնային հումքի օգտագործումը պահանջվում է թղթի պատրաստման գործընթացում վերականգնված թղթի խառնուրդին ավելացնելու համար (METAFORE, 2006):

Վերամշակված մետաղի առավելություններն ընդդեմ առաջնայինի, բնա- պահպանական են: Եվ կապված են բնական ռեսուրսների քիչ օգտագործման ու դրա համար պահանջվող էներգիայի խնայողության հետֈ Վերամշակումը խնայում է ալյումինի արտադրության մեջ էներգիայի 95%-ը, պղնձի 85%-ը, 74% պողպատի, 60% ցինկի և 65% կապարի արտադրության մեջ (BIR, 2009)1: Տնտե- սական առումով սա թարգմանվում է որպես խնայողություն էներգիայի մասով և 2011թ մետաղների շուկայից շահույթ ստանալու հնարավորություն է քանի որ մե- տաղի շուկան մեծացել է Չինաստանում, Հնդկաստանում և Հեռավոր Արևելքում՝ ի շնորհիվ կոմերցիոն, բնակելի և արտադրական նշանակության նոր շինարա- րությունների աճիֈ Ավելին, արդյունաբերական հաստոցները, մեքենաներն ու սպառազինությունը պահանջում են մետաղական նյութերֈ Մետաղական ջար- դոնները օգնում են առաջնային մետաղների արդյունաբերությանը բավարարել այդ կարիքները ոչ միայն զարգացող, այլ նաև արևմտյան երկրներում:

Ապակու

վերամշակման գործընթացը բավականին հետաքրքիր է արդյունա- բերական և բնապահպանական տեսանկյունից: Ապակին կարող է անվերջ վե- րամշակվել առանց որակի կամ մաքրության կորստի (GPI, 2010)3: Էներգիայի ծախսերը նվազում են մոտ 25%-ով՝ հոսանքի համար, որն արտադրական խառ- նուրդը դարձնում է ավելի քիչ քայքայիչ և նվազեցնում է հալեցման ջերմաս- տիճանը, որը երկարացնում է նաև արտադրական վառարանի կյանքը: Ավելին, ապակու վերամշակումը փակ համակարգ է, որը չի արտադրում լրացուցիչ թափոններ (GPI, 2010): Ապակու գինը նվազել է վերջին տարիներին ապակու վերամշակման նոր գործարանների և այլընտրանքային շուկաների համար, որոնք գտնվում են զարգացման փուլում: Այսպիսով, վերամշակված ապակու ներքին շուկան մնում է սովորաբար բարձր մակարդակի վրա, և այս փաստը ստիպում է այս նյութի համար վճարվող գինը բավականին կայուն լինել: Երկրնե- րի մեծ մասում այս հանգամանքը գումարվում է ապակու արդյունաբերության կախվածությունից արտահանման շուկան բավարարելու համար:

Ինչ վերաբերում է փայտի վերամշակմանը, ապա պետք է առանձնացնել երկու տեսակի նյութեր.

  1. Բարձր դասի փայտը, որը ստացվում է մաքուր սպի- տակ փափուկ փայտից, փայտե ծղոտներից, փայտի կտրվածքներից, արկղերի փաթեթավորումից և ատաղձագործական թափոններից: Դրանք զերծ են ներկե- րից և պոլիմերային ծածկույթներից:

  2. Ցածր դասի փայտը ներառում է նրբա- տախտակ, դռների և պատուհանների շրջանակներ, տանիքի փայտանյութ, պա- նելային արտադրանք և այլն:

Երկուս նյութերի տեսակներն էլ առաջանում են շինարարությունից և քանդումից, առևտրային, արդյունաբերական և կենցաղային աղբյուրներից: Վերամշակված փայտանյութի հիմնական շուկան եղել է պանե- լային տախտակների արդյունաբերությունը: Այս նյութը օգտագործվում է լամի- նատի արտադրության մեջ: Այնուամենայնիվ, փայտի Արդյունաբերությունը փնտրում է ավելացված արժեքի շուկաներ և հայտնաբերում նոր կիրառություն- ներ՝ անկողնային պարագաների, այգիների ցանքածածկման և այլնում, ինչի շու- կաները նույնպես կայուն զարգանում են: Վերջին տարիներին այս հանգամանքը բերել է փայտարդյունաբերության աճիֈ Փայտահատիկի պահանջարկն ակնկալ- վում է, որ կշարունակի աճել, քանի որ կառավարությունները խթանում են վերա- կանգնվող էներգիայի արտադրությունը1: Հոդվածում հաշվի է առնվել այն փաստը, համաձայն որի Հայաստանում տա- րեկան գոյանում է շուրջ 469.000 տոննա թափոն2, որից վերամշակվել և վնասա- զերծվել է շուրջ 15 %-ը3: Շուրջ 398000 տոննա թափոն մնացել է «նվեր» բնությանը, որը կարող էր վերամշակվել և ոչ միայն չվնասեր բնությունը, այլ նաև գոյացներ տնտեսական օգուտ՝ եկամուտ: Միջին հաշվով թափոնների ընդհանուրի շուրջ 35 %-ը վերամշակվող է: Հայաստանի դեպքում ստացվում է, որ 469.000 տոննա թափոնից կարող է վերամշակվել շուրջ 164150 տոննան, որի 25 %-ը կազմում է պլաստիկ, 15-ը՝ ապակի, 30-ը՝ թուղթ, 15-ը՝ մետաղ և 5-ը՝ փայտյա թափոններ, որոնք համապատասխանաբար կազմում են 41000, 24600, 49250, 24600 և 8200 տոննա:4

diagram_arm.png

Գծապատկեր 1. Կոշտ թափոններն ըստ տեսակների մասնաբաժինների, ԵՎրոպական Միություն, 2021թ.

Հետևաբար, երբ գնահատում ենք կորուստները, որոնք տարբեր ճանապարհ- ներով կարող էին դառնալ եկամուտներ, ապա առնվազն հաշվարկը սկսվում է զուտ նյութի արժեքով, այսինքն՝ քանակը բազմապատկելով միավորի գնի հետ.

Պլաստիկ – 41.000.000 կգ * 100 =4.1մլրդ դրամ

Ապակի – 24.600.000 կգ * 5 =123մլն դրամ

Թուղթ - 49.250.000 կգ * 45 =2մլրդ 216մլն 250հզր դրամ

Մետաղ – 24.600.000 կգ * 50 = 1մլրդ 230մլն դրամ

Փայտ – 8.200.000կգ =117143մետր խորանարդ*10.000 = 1մլրդ 171մլն 430հզր դրամ

Ընդհանուր – 8.899.250.000.000

Հաշվելով տվյալ տարվա – 2018թ. ՀՆԱ-ի հարաբերությամբ ստացվում է 8.899.250.000.000/6.017.035.200.000=0.148%

Ստացվում է, որ գործում է հետևյալ բանաձևը.

Q=(Σ(nPx(t)+nPy(t)+nPz(t)+…nPN(t)))/GDP(t)

Որտեղ

Q-Կոշտ թափոնների գումարային մասը ՀՆԱ-ի մեջ

X,Y,Z,N-կոշտ թափոնները ըստ տեսակների

n-առաջացող քանակը

P-համապատասխան ընդունման վայրերում միջին գները

Σ-ընդհանուր գումար

Այսինքն արդեն միայն տեսակավորելով և որպես հումք հանձնելով, ՀՆԱ-ն կարող էր աճել 0.148 տոկոսով: Այնուամենայնիվ այս թափոնները կարելի է վե- րամշակել, որի արդյունքում ՀՆԱ-ի աճի տվյալ մասնաբաժինը կբազմապատկվի մի քանի անգամ:

Հոդվածի Գիտական նորույթը

կայանում է նրանում, որ կոշտ թափոնների հավաքագրումից ստացվող տնտեսական օգուտների քանակական գնահատման միջոցով հիմնավորվել է ՀՆԱ-ի հավելաճի վրա վերջինիս ազդեցությունը և կոշտ թափոնների հավաքագրման ու վերամշակման տնտեսական արդյունավետու- թյունը: Այսինքն գնահատվել է, թե ՀՆԱ-ի ինչքան հավելյալ աճ է ապահովում կոշտ թափոնների հավաքագրումը, ինչն իր հերթին մասնավորներ հատվածի կազմակերպությունների համար ի հայտ է բերում հավաքագրման և տեսակա- վորման միջոցների ներդրման խթան:

Եզրակացություն:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կոշտ թափոնների հավաքագրումն ու տեսակավորումը վերամշակման հիմնա-կան խնդիրներից են: Հնարավոր չէ վերամշակել կոշտ թափոնները, եթե չկան հավաքագրման և տեսակավորման միջոցներ: Հոդվածում կատարված հաշվարկ- ները ցույց են տալիս, թե որքան օգտակար է կոշտ թափոնների հավաքագրումն ու վերամշակումը՝ ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության համար, այլ նաև տնտեսական աճի, բացահայտելով նոր ներուժ, որը նախկինում եղել է ան- տեսված: Մասնավորապես արդեն միայն հավաքագրումը ապահովում է ՀՆԱ-ի աճ, որի վերաբերյալ հաշվարկը ներկայացված է հոդվածում: Այդ թափոնների վերամշակումը մեծապես կնպաստեր տնտեսական աճին, կկրճատեր առաջ- նային հումքի օգտագործումը, որի գինը գերազանցում է երկրորդայինին միջի- նում շուրջ 3 անգամ:

Օգտագործված գրականության ցանկ

  1. Հայաստանի ամերիկյան համալսարան և «LIFE» հիմնադրամ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ զեկույց 2020 էջ 30
  2. Boureau of International Recycling (BIR) (2010). World steel recycling in figures 2006 – 2010. Steel Scrap - a Raw Material for Steel Making. Boureau of International Recycling, Ferrous Division, 15.09.2011
  3. Coelho T.M., Rosani De Castro, Jose Alcides Gobbo Jr. ―PET Containers in Brazil: A Logistics Model for Post-Consumer Waste Recycling‖ May 2012, Croatia, Published by In Tech
  4. Glass Packaging Institute (GPI) (2010Ճ, Greenpac, Intelligent textiles, Green Spun (2011).
  5. Jaspreet Singh Bhuller and Qiuyan Yuan, ―Waste Management and Its Effects on Economic Growth: Case Study of Canada‖, 15th PORTUGAL Int'l Conference on Chemical, Agricultural, Biological & Environmental Sciences (LCABES-19) June 19- 21 2019 Lisbon (Portugal)
  6. Metafore summary report (2006). The fiber cycle technical document.
  7. Թափոնների կառավարումը 2018 թվականին
  8. Recycling rate of municipal waste
  9. Энциклопедия полимеров / под ред. В. А. Каргин — М.: Большая российская энциклопедия, 1972. — Т. 1.

Գերդ Ալթմանի պատկերը Pixabay-ից