YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

Հայաստանում կա՞ն տոնածառի վերամշակման կետեր: Եթե ​​այո, ապա որտեղ կարող եք գտնել դրանք: Եթե ​​նման կետեր չկան, ապա ի՞նչ անել տոնածառի հետ տոներից հետո։

Շատ երկրներում ամանորյա տոներից հետո տոնածառի ընդունման և մշակման կետերը երկար ժամանակ բաց են։ Ծառերը կարող են վերամշակվել որպես կենդանիների կեր (օրինակ՝ ալպակայի համար), թեփ՝ հողը ծածկելու և այն մոլախոտերից պաշտպանելու համար, թեփ՝ քաղաքաի ծաղկե կղզյակները զարդարելու համար, ինչպես նաև որպես վառելափայտ:

christmas-tree-g3f846825e_1920.jpg

Այս տարի առաջին անգամ Հայաստանում տոնածառերի ընդունման կետեր կազմակերպվեցին, հետագա վերամշակման համար։ Ուստի դուք ունեք ընտրության հնարավորություն՝ տալ հետագա վերամշակման, կամ ինքներդ իտիլիզացնեք այն։

Երևանի բոլոր վարչական շրջաններում մինչև հունվարի 15-ը նշանակվել են վայրեր, որտեղ մեր համաքաղաքացիները կարող են հանձնել իրենց Ամանորյա տոնածառերը։

Հասցեները՝ ստորև։

  1. Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջան՝ շրջանաձև զբոսայգու վեցերորդ հատվածը՝ Վարդան Մամիկոնյանի հուշարձանի մոտ։

  2. Արաբկիրի վարչական շրջան՝ «Արաբկիր» պուրակ, Վահագն Դավթյանի պուրակ, Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավան այգի։

  3. Նոր-Նորք վարչական շրջան՝ Նանսենի անվան այգի

  4. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Երիտասարդական այգի՝ Անդրանիկի արձանի դիմաց։

  5. Էրեբունի վարչական շրջան, Սմարթ պուրակ

  6. Շենգավիթ վարչական շրջան Կոմիտասի անվան պանթեոն

  7. Աջափնյակ վարչական շրջան, Բուենոս Այրեսի այգի, «Արմենիա» ԲԿ-ի հարևանությամբ։

  8. Ավան վարչական շրջան՝ Իսահակյանի անվան պուրակ

  9. Դավթաշեն վարչական շրջան, Կենտրոնական զբոսայգի

  10. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Հաղթանակ զբոսայգի.

Դրանք կարող եք տեսնել www.yrvn.am քարտեզի վրա՝ միացնելով համապատասխան ֆիլտրը։

Գյումրիում տոնածառը կարող եք թողնել կանաչ աղբի տարայի մեջ կամ կողքը։ Գյումրու քաղաքապետարանը այդ եղևնիները կկտրատի և կտրամադրի այք բնակիչներին, ովքեր լրացուցիչ վառելափայտի կարիք ունեն:

Ուտիլիզացիա

Տոնածառի հեռացման մեթոդները տարբեր են, կախված նրանից, թե ինչ տիպի է ձեր տոնածառը՝ արհեստական, բնական առանց արմատների կամ բնական արմատներով ծաղկամանի մեջ:

Արհեստական եղևնի

  • հեռացնել բոլոր խաղալիքներն ու շղարշը ծառից
  • ապամոնտաժել ծառը
  • դնել կանաչ աղբամանի մեջ կամ կողքը ավաղ, Հայաստանում այս պահին անհնար է արհեստական ​​տոնածառերի վերամշակումը

Բնական եղևնի

  • հեռացնել բոլոր խաղալիքներն ու շղարշը ծառից
  • հնարավորության դեպքում կտրել ճյուղերը
  • հնարավորության դեպքում սղոցել ցողունը
  • դնել կանաչ աղբամանի մեջ կամ կողքը

Եղևնի արմատներով ծաղկամանի մեջ

  • հեռացնել բոլոր խաղալիքներն ու շղարշը ծառից
  • պարզեք, արդյո՞ք ձեր ծառը ունի արմատներ, եթե ծառն իսկապես կենդանի է, ապա այն կարող եք տնկել ձեր այգում կամ առաջարկել սեփական բան ունեցողներին
  • կարող եք նաև տոնածառը պահել և տանը աճեցնել
  • եթե ծաղկամանի մեջ ծառը չունի արմատներ, ապա այն պետք է ուտիլիզացվի այնպես, ինչպես բնական եղևնին առանց արմատների:

Այն, ինչ բացարձակապես հնարավոր չէ անել.

  • նետել ծառը կամ դրա մասերը աղբուղու մեջ
  • ծառը թողեք աղբատարի կողքին
  • ամբողջ ծառը նետել աղբարկղը

Կրկնակի օգտագործում

Եթե ​​ամանորյա տոներից հետո դեռ բնական եղևնին մնացել է, ապա աղբը նետելու փոխարեն այն կարող եք օգտագործել նորովի։

Ահա որոշ տարբերակներ.

1. Օգտագործեք չոր ծառը որպես վառելափայտ:

Քանի որ մշտադալար բույսերի մեծ մասը բարձր հյութեղ ծառեր են, դրանք լավագույնս հարմար են վառելափայտի համար, եթե դրանք օգտագործվում են դրսում: Հյութը շատ դյուրավառ է, և կրեոզոտը կարող է վտանգ ներկայացնել, երբ օգտագործվում է փակ տարածության մեջ: Մշտադալար ծառերը այրվում են արագ և շատ տաքություն են տալսի, ինչը նրանց դարձնում է իդեալական խարույկների համար: Բայց նկատի ունեցեք, որ նմանատիպ ծառերը պետք է չորացվեն, կտրվելուց կամ այրվելուց մի քանի ամիս առաջ՝ չվերահսկվող հրդեհից խուսափելու համար:

2. Պատրաստել ցանքածածկ կամ պարարտունյութ:

Փայտի ամենատարածված օգտագործումներից մեկը ցանքածածկ կամ պարարտանյութ պատրաստելն է: Ցանքածածկը շերտ է, որը ծածկում է հողը՝ պաշտպանելով այն եղանակային ազդեցությունից և խոնավության կորստից։ Անկախ նրանից, թե ցանքածածկը՝ փայտի կտորները, թեփի տեսքով են, թե տաշեղների, այն հիանալի միջոց է ձեր բակի ծառերը առողջ և խոնավ պահելու ձմեռային ցուրտ սեզոնի ընթացքում: Սոճու փշիկները հարուստ են սննդանյութերով, որոնք բարելավում են հողի թթվայնությունը և օգնում շնչել առանց խիտ ու կոշտ դառնալու: Դրանք պետք է ջրի մեջ պահել և լավ խառնել կոմպոստի մեջ։

structure-g10b2f14be_1920.jpg

3. Թողնել բնության մեջ։

Պարտադիր չէ, որ ծառը կենդանի լինի, որպեսզի շարունակի օգտագործվել կենդանիների կողմից: Թռչուններին կերակրող հարմարանքները՝ սնուցիչները, կախեք ձեր ծառից՝ թռչուններին գրավելու համար և դիտեք, որ ձեր ծառը դառնում է սիրելի վայր շատ թռչունների համար, որոնք ձմռանը և հատկապես գարնան հենց սկզբին սննդի պակաս ունեն:

bird-g1a2bc55fd_1920.jpg

4. Օգտագործեք մոխիրը ձեր այգու համար:

Փայտը այրելուց հետո հավաքեք մոխիրը և ցրեք այգու շուրջը։ Փայտի մոխիրը կարելի է օգտագործել, որպես պարարտանյութ, այն պարունակում է կալիում և կրաքար (ի թիվս այլ օգտակար նյութերի), որոնք սնուցում են բույսերիը։ Մոխրը օգտակար է նաև միջատներին վանելու համար։ Մի շփոթեք փայտի մոխիրը ածխի մոխրի հետ, ածուխի մոխիրը նույն առավելությունները չի տալիս:

5. Ջերմացրեք ձեր այգին:

Տոնածառի ճյուղերը կարելի է դնել հողի վրա, դրանք ձմռանը բույսերի համար հիանալի տաքացուցիչ են ծառայում։ Եթե ​​չունեք ձեր սեփական այգի, տվեք ճյուղերը այն մարդկանց, ովքեր ունեն այգի և կարող են դրանց կարիքը ունենալ:

6. Պատրաստեք օդը թարմացնող միջոցներ:

Եթե ​​ձեր ծառի փշիկները դեռ կանաչ են, առանձնացրեք դրանք թղթյա կամ կտորից մեջ՝ որպես թարմացնող միջոց օգտագործելու համար: Ստացված տոպրակները կպահպանեն իրենց բուրմունքը և կթարմացնեն ձեր տունը ամբողջ տարվա ընթացքում:

lavender-g5c9210056_1920.jpg

7. Պատրաստեք տակդիրներ:

Տոնածառի բնի մնացած մասը կարելի է խնամքով կտրել սպասքի համար նախատեսված փոքր կլոր տակդիրների։ Նրանք լավ տեսք ունեն, գործնական են և կպաշտպանեն ձեր փայտե սեղանները ջրի վնասից: Անպայման թողեք, որ փայտը չորանա նախքան կտրելը, իսկ օգտագործելուց առաջ լաքապատեք:

coasters-g7023cd796_1920.jpg

Նյութը պատրաստվել է Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի պահանման ՀՈԱԿ վարչության և Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ։