YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ

2023 թ. մարտի 28, երեքշաբթի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 342–Ա որոշմամբ՝ ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը պետք է եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնի տեղեկատվություն կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալը։ Խմբի կազմում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների, ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

աղբյուր https://www.ecolur.org/hy/news/mining/14781/

աղբյուր 2 https://www.e-gov.am/u_files/file/decrees/varch/GVA8-1955-F861-57E7/342.1.pdf