YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

Երևանում ավարտվել են գարնանային էտի աշխատանքները

2023 թ. ապրիլի 3, երկուշաբթի

Երևանում ապրիլի 1-ին ավարտվել են գարնանային էտի աշխատանքները, որոնք տևել են 16 օր։ Դրանք իրականացվել են 55 փողոցներում և պողոտաներում, 131 բակային տարածքներում և 15 այգիներում։ Այս մասին ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

«Հիմնականում իրականացվել է սոսի ծառատեսակի էտ, որոնց հիմնական մասը 1986 թվականից չէին ենթարկվել սանիտարական էտի: Էտի ժամանակ ուշադրություն է դարձվել երթևեկության նշաններին, գիշերային լուսավորության լամպերը ծածկող ճյուղերի հեռացմանը»,- նշել է Արմեն Բեգոյանը։

աղբյուր https://www.ecolur.org/hy/news/forest/14796/