Take Back Programme - ը Հայկական Կարիտասի և Indetex-ի կողմից
Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպություն (ԲՀԿ) www.caritas.am և Inditex Group-ը (Zara, Zara Home, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull & Bear, Stradivarius ապրանքանիշերը) 2019 թվականից սկսված կազմակերպում են հագուստի հավաքագրման միջոցառումներ՝ Take Back Programme, սոցիալապես անապահով ընտանիքիների համար։ Վերոնշյալ ապրանքանիշների խանութների տարածքում տեղադրված եմ արկղեր հագուստի, կոշիկի հավաքագրման համար, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է նվիրատվություն անել իրեն ոչ պիտանի հագուստը և տալ նրան 2-րդ կյանք։


Որտե՞ղ կարելի է հանձնել կամ նվիրաբերել հագուստը։
- Mega Mall - Zara, Bershka, Pull&Bear, Oysho, Stradivarius, Massimo Dutti
- Yerevan Mall - Zara, Bershka, Pull&Bear,Oysho, Stradivarius, Massimo Dutti
- Dalma Mall - Zara, Bershka, Pull&Bear,Oysho, Stradivarius, Massimo Dutti)
- Հյուսիսային պողոտա՝ Massimo Dutti - 18 Հյուսիսային պողոտա, Երևան

Եթե խանութներից որևէ մեկում եք և չեք կարողացել գտնել արկղերը, դիմեք խանութի աշխատակցներից յուրաքանչյուրին և նա ձեզ հաճույքով կօգնի:
Ի՞նչ է կարելի հանձնել կամ նվիրաբերել և ինչի՞ կարիքն է շատ։
- Հագուստ, կոշիկ, աքսեսուարներ
Ի՞նչ պետք չէ նվիրաբերել
- Ներքնազգեստ
- Կեղտոտված և ծայրահեղ մաշված իրեր, որոնք ենթա չեն երկրորդական օգտագործման
Անցած տարիների ընթացքում հավաքագրվել է՝
- 2019 թ - 605կգ,
- 2020 թ - 330կգ,
- 2021 թ - 970կգ,
- 2022 թ - 1728կգ հագուստ, կոշիկ և աքսեսուարներ, որոնք կրկնակի սորտավորումից հետո և տրամադրվել են կարիքավոր ընտանիքներին։
Ծրագրին կարող է մասնակցել ցանկացած մարդ, ով ունի հագուստ, կոշիկ կամ աքսեսուարներ, որոնք այլևս չի օգտագործում, բայց դրանք պիտանի են օգտագործման համար։ Ծրագրի շահառու են համարվում Հայկական Կարիտասի տարբեր ծրագրերում ընդգրկված շահառուները և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև շահառու չհանդիսացող խոցելի ընտանիքները, ովքեր դիմել են Հայկական Կարիտասին։
Ուշադրություն. Հագուստի հավաքագրման միջոցառուները իրականացվում են միայն Երևանում։
Խանութները՝ ընդունման կետերը, կարող եք գտնել նաև yrvn.am քարտեզի միջոցով, ընտրելով «Տեքստիլ» ֆիլտրը՝