Բարև ձեզ, ընկերներ: Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու կամ հյուրընկալվելու մեր առաջին փոխանակման երեկույթին Գյումրիում:
Փոխանակման երեկույթի ժամանակ դուք կարող եք Ձեզ հետ բերել այն ինչ ձեզ պետք չէ, սակայն դեռ օգտագործման համար պիտանի է և անվճար փոխանակել այն ինչ-որ ուրիշ բանի հետ: Բոլոր մասնակիցների համար մուտքը անվճար է: Կարող եք այցելել հենց այնպես, կարող եք նաև Ձեզ հետ բերել 1-7 կանացի կամ տղամարդու իրեր, աքսեսուարներ, կամ էլ խոհանոցային պարագաներ ( սպասք, խոհանոցային իրեր):
Դուք կգտնեք՝ ընկերական մթնոլորտ, ապրանքի փոխանակում, հիշարժան նկարների համար ֆոտո գոտի, տեղացի արհեստավորների հայտարարություններով պատ, կրեատիվ մթնոլորտում գտնվելու և ձեզ համար կոլաժ ստեղծելու հնարավորություն, նաև կարող եք թեյել, սրճել և հյուրասիրվել:
Սպասում ենք ձեզ նոյեմբերի 25-ին ժամը 18.00-ին Ռեստարտ Գյումրիի փ. Գորգանյան, 238. Կհանդիպենք շուտով։ Միջոցառման հղումը Facebook-ում