Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցները Արմավիրի մարզի Արաքս համայնքում գործող «Լիլի-Արման» և «Հասինէդ» ՍՊԸ-ներին պատկանող ավազի լվացման կետերում դիտարկում իրականացնելու ընթացքում մի շարք խախտումներ են արձանագրել։
Ըստ ԲԸՏՄ-ի կողմից տարածած հաղորդագրության՝ «Լիլի-Արման» ՍՊԸ-ն ջրառ է կատարել տարածքում առկա գործող ապօրինի ստորերկրյա խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ «Հասինէդ» ՍՊԸ-ն նույնպես չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ շահագործել է ապօրինի ստորերկրյա խորքային 1 հոր։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է բոլոր ապօրինի խորքային հորերի շահագործումը։