YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

300 հազար եվրո CNF-ից բույսերի մոնիթորինգի հնգամյա ծրագրի համար

2023 թ. ապրիլի 19, չորեքշաբթի

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 300 հազար եվրո գումար կտրամադրի Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 բնության հատուկ պահպանվող տարածքներում բույսերի մոնիթորինգ իրականացնելու համար: Ըստ CNF-ի հաղորդագրության՝ հնգամյա ծրագրի շրջանակում նախատեսվում է դաշտային հետազոտություններ իրականացնել: Ծրագիրը կիրականացվի CNF-ի, ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Ծրագրի շրջանակում բուսաբանության ինստիտուտի նյութատեխնիկական կարողությունների հզորացման համար CNF-ի կողմից նվիրաբերվել են 11 համակարգիչներ և «Ռենո Դասթեր» մակնիշի ավտոմեքենաներ։ Նվիրաբերության պայմանագիրը ստորագրել են CNF-ի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերն ու Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։ Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի միջև՝ բույսերի կենսաբազմազանության համատեղ մոնիթորիգի իրականացման նպատակով։ Հնգամյա ծրագրի ներկայացման միջոցառմանը մասնակցել են ՇՄՆ փոխնախարար Արամ Մեյմարյանը, պաշտոնատար անձինք ու ներկայացուցիչներ ԲՀՊՏ-ներից:

աղբյուր https://www.ecolur.org/hy/news/officials/14836/