YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

2022թ. մթնոլորտային օդին հասցված վնասը կազմել է 198.171.172 դրամ

2023 թ. փետրվարի 28, երեքշաբթի

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ 2022թ. ընթացքում իրականացրած վերահսկողության արդյունքները։ Ըստ տեսչական մարմնի հաղորդագրության՝ 2022թ. ընթացքում հայտնաբերվել է 179 իրավախախտում, կայացվել է 154 վարչական տույժ նշանակելու մասին որոշում: Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 13.000.000 ՀՀ դրամ: Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 198.171.172 ՀՀ դրամ։

Փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերված առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխման 77 դեպքով նշանակվել է 3.850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Բացահայտվել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների թույլտվության գործունեության 13 դեպք։ Բոլոր դեպքերով գործողությունները կասեցվել են։ Սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ձեռքբերելուց հետո 9-ի կասեցումը հանվել է։

Շինարարական 10 կազմակերպության նկատմամբ նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 20 դեպքով նշանակվել է 2.240.000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել՝ 3.080.303 ՀՀ դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս։

Լուսանկարը՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

աղբյուր https://www.ecolur.org/hy/news/officials/14717/

Հայաստանում թափոնների առանձին հավաքագրման քարտեզ, 2022

Կոնտակտներ

Հեռախոսահամար+37491010678