YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում
yerevan.jpg

Մեր մասին

YRVN-ը Ecoparsec հիմնադրամի հարթակն է Հայաստանում գիտակցված և էկոլոգիապես մաքուր ապրելակերպ վարելու համար: Հարթակի քարտեզը պարունակում է բոլոր այն կետերը, որոնք կարող են օգտակար լինել այն մարդկանց, ովքեր պատասխանատու կերպով են վերաբերվում ռեսուրսների սպառմանը։ Այդպիսի կետեր են՝ վերամշակվող նյութերի տարբեր տեսակների հավաքման համար աղբարկղեր, օգտագործված մարտկոցների և լամպերի հավաքման կետեր, օգտագործված հագուստի խանութներ, հագուստի, կոշիկի և սարքավորումների վերանորոգման կետեր, անվադողերի հավաքման կետեր:

Հավելվածը հիմնված է OpenStreetMap-ի վրա, որը տարածվում է անվճար լիցենզիայի ներքո։ Ցանկացած օգտատեր կարող է դառնալ կամավոր և օգնել մեզ թարմացնել քարտեզը: Եթե ​​ցանկանում եք քարտեզի վրա բացակայող տեղ ավելացնել կամ ուղղումներ առաջարկել, նամակ գրեք info@ecoparsec.com հասցեին՝ նշելով կետի տեսակը, դրա կոորդինատները կամ հասցեն, լուսանկար, կամ՝ լրացրեք հետադարձ կապի ձևը:

Ինչ է անում Ecoparsec-ը.

  • իրականացնում է հասարակական կարծիքի վերափոխմանն ուղղված նախագծեր՝ կրթելով և տեղեկացնելով բնությանը բարենպաստ ապրելակերպի, շրջակա միջավայրի վիճակի և բնապահպանական խնդիրների մասին.
  • կազմակերպում է դրամահավաքներ տարբեր բնապահպանական նախագծերի և նախաձեռնությունների համար.
  • Ձևավորում է քաղաքացիական նախաձեռնություններ էկոլոգիապես գիտակցված սպառման և ապրելակերպի, ինչպես նաև բնապահպանական շարժման ոլորտում.

Ecoparsec-ի նպատակը. Հասարակության մեջ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորում։

Ecoparsec քաղաքականություն. ՀԿ-ների բոլոր գործընթացները պետք է լինեն բաց, թափանցիկ և հասանելի բոլորի համար: Պարբերական հաշվետվությունները պետք է հասանելի լինեն երկրի ցանկացած բնակչի համար:

Համապատասխանություն պահանջներին. Միջազգային գործակալությունների և կազմակերպությունների ներգրավում միջազգային պահանջներին և ստանդարտներին համապատասխանությանը պլանային ստուգումներ իրականացնելու համար:

Թիրախային լսարանը. Թիրախային լսարանը առաջին հերթին այն անձիքն են, ովքեր արդեն այս կամ այն կերպ մասնակցում են գիտակցված սպառմանը և շրջակա միջավայրի վիճակի նկատմամբ հոգատարությանը: Բացի այդ, մեր լսարանը երեխաներն ու երիտասարդներն են, ում մեջ պետք է սերմանել էկոլոգիապես գիտակցված ապրելակերպի գաղափարները և սեր իրենց շրջապատող աշխարհի և իրենց երկրի հանդեպ: Եվ նաև բոլոր մյուս անձիք, որոնցից շատերը կամ կասկածում են, կամ ոչինչ չեն լսել էկոլոգիական մոտեցման մասին։

Մենք ապրում և աշխատում ենք [նվիրատվություններով] (https://yrvn.am/hy/payment/): Դրանք մեզ թույլ են տալիս վճարել և պահպանել ծառայության ենթակառուցվածքը, ինչպես նաև կազմակերպել պարբերական միջոցառումներ, որոնք կնպաստեն ծառայության զարգացմանը։ Եթե ունեք հնարավորություն և ցանկություն՝ օգնելու մեզ կատարել մեր առաքելությունը, միշտ կարող եք ցանկացած գումար նվիրաբերել մեր հիմնադրամին։

Բանկային ռեկվիզիտներ․ IDBank 11817079841700 AMD 11817079841701 USD 11817079841702 EUR

“էկոպարսեկ” էկոլոգիակամ ՀԿ-ի փաստաթղթերը

“էկոպարսեկ”-ի ռեկվիզիտները՝ Գրանցման համար 211.171.1262986 / 2022-09-07 Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) 01044217 Իրավաբանական անձի ծածկագիր 53504088

ՀԿ-ի գրանցման տվյալները իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ https://www.e-register.am/ru/companies/1412986

Հիմնադրամի փաստաթղթեր

Մեր գործընկերները

logo-1.jpgidbank.pngecolure_logo.pngphotolure.png
Հայաստանում թափոնների առանձին հավաքագրման քարտեզ, 2022

Կոնտակտներ

Հեռախոսահամար+37491010678